«Իսլամական պետության» (ԻՊ) գրոհայինները գլխատել են բրիտանացի պատանդ Ալան Հենինգին, հայտնում է SITE կազմակերպությունը, որը համացանցում իսլամիստ գրոհայինների ակտիվության դիտարկում է իրականացնում։
«Ես՝ որպես բրիտանական հանրության անդամ, հատուցում եմ «Իսլամական պետության» վրա հարձակվելու մեր խորհրդարանի որոշման համար», - ասում է Հենինգը ուրբաթ երեկոյան տարածված տեսանյութում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրանում հնչում է նաեւ ահաբեկիչների սպառնալիքը`եւս մեկ գերի ամերիկացու մահապատժի ենթարկելու մասին։



























