Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը  «Շուստեր-live» թոք շոուի եթերոմ հայտարարել է, որ Ուկրաինն կմարի Ռուսաստանի կողմից գնված եվրոպարտատոմսերը` 3 մլրդ դոլարի չափով: 

«Պետք է վճարել, ի՞նչ արած», - նշել է քաղաքական գործիչը:

Ըստ Յացենյուկի` Ուկրաինան հիշում է իր բոլոր պարտավորությունների մասին: «Այդ բոլոր պարտքերը… Մենք չենք դրանք վերցրել, սակայն մենք կվճարենք, որքան էլ որ դժվար լինի», - հավելել է վարչապետը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի արտաքին պարտքը 2014 թ. առաջին կիսամյակի վերջում կազմել է 136,8 մլրդ դոլար: