Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 4-ին, ժամը 04.55-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Էդռադ» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դալար գյուղի Անդրանիկի փողոցում ամբոջությամբ այրվում է Գ. Ք.-ին պատկանող չբնակեցված վագոն-տնակը (մոտ 24 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.38-ին, մարվել՝ 06.59-ին: