Հնդկաստանի Դելի քաղաքի օդանավակայանում Air India օդանավում նռնակ են վնասազերծել։ Նշվում է, որ օդանավով թռիչքի էր պատրաստվում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հայտնում է Times of India-ն։
Օդանավում տեղադրված ռումբի պատճառով չվերթը հետաձգվել էր։ Հաղորդվում է, որ սարքը գտնվել էր բիզնես դասում, փոխանցում է Gazeta.ru-ն։
Նաեւ նշվում է, որ Մոդին Boeing-746-ով էր պատրաստվում մեկնել, քանի որ Jumbo Jet-ը, որով սովորաբար թռիչքներն իրականացնում է վարչապետը, անսարք վիճակում էր։
Ռումբի հայտնաբերման փաստով կատարվում է քննություն։



























