ԱՄՆ իշխանությունները հաստատել են, որ «Իսլամական պետության» գրոհայինների մոտ եւս մեկ ամերիկացի պատանդ կա` Փիթեր Քեսիգը: Այս մասին հայտնում է WPTZ հեռուստաալիքը` վկայակոչելով ԱՄՆ ԱԱԾ-ի հաղորդագրությունը:
«Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ քաղաքացի Փիթեր Քեսիգը պատանդ է ԻՊ-ի մոտ»,- հայտարարել է ԱԱԾ-ի մամուլի քարտուղար Քեյթլին Հեյդենը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նա հավելել է, որ ներկայումս իշխանությունները ոչ մի հիմք չունեն կասկածելու տեսագրության իսկությանը, որտեղ գրոհայիններն սպառնալիք են հնչեցնում Քեսիգի հասցեին:
«Մենք կշարունակենք գործի դնել մեր ունեցած բոլոր ուժերը` զինվորներ, դիվանագիտական, իրավապահ եւ հետախուզական ուժեր, որպեսզի փորձենք Փիթերին տուն՝ իր ընտանիք վերադարձնել»,- նշել է մամուլի քարտուղարը:


























