Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Մալիի պաշտպանության նախկին նախարար Սումեյլա Մայգային` կոռուպցիայի գործով, որում կասկածվում է նաեւ կորսիկացի մի գործարար:

Ֆրանսիայի իշխանությունները այս տարվա հուլիսից քննում են կոռուպցիայի վերաբերյալ գործը եւ կասկածում կորսիկացի գործարար Միշել Տոմիին նրանում, որ վերջինս կաշառել է օտարերկրացի պաշտոնյաներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մայիսին Մայգան հրաժարական էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնից` անջատական տուարեգների ռազմական հաջողությունների պատճառով, որոնք զավթել էին երկրի հուսիսային մի քանի քաղաքներ: