Գերմանիան Ուկրաինա կուղարկի 200 դեսանտայինի` Դոնբասում աշխատող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության աշխատակիցների պաշտպանության համար, հայտնում է  Bild գերմանական թերթն իր կայքում:

Ռազմական գործողությունների գոտում դեսանտայինները  կարող են զբաղվել ինչպես դիտորդների պաշտպանությամբ, այնպես էլ LUNA տեսակի անօդաչու թռչող սարքերի սպասարկմամբ, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ զինվորները զենք են կրելու, այդ պատճառով էլ Ուկրաինայում նրանց գտնվելը համաձայնեցնելու են Բունդսթագում: Ներկայումս զինվորականները զորավարժությունների են մասնակցում` Բրեմենից ոչ հեռու: