Բրիտանացի հետազոտողներն այն կանանց, ովքեր կասկածում են, թե տղամարդն ինչպես է իրենց վերաբերվում, խորհուրդ են տալիս հետեւել նրա ձայնի հնչերանգին: Պարզվում է՝ հետերոսեքսուալ տղամարդկանց եւ կանանց ձայնը փոխվում է, երբ նրանք խոսում են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, որոնց գրավիչ են համարում:
Լիվերպուլի եւ Սթիրլինգի համալսարանների գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 200 մարդկանց ձայների ձայնագրությունը: Ըստ Meddaily-ի, նրանք նկատել են, որ տղամարդանց ձայնն իրենց համար գրավիչ կանանց հետ զրույցում ցածրանում է:
Քլիվլենդից կլինիկական հոգեբան Սքոթ Բեան, ով չի մասնակցել հետազոտությանը, խորհուրդ է տալիս դուր եկած մարդու հետ չնյարդայնանալ եւ ամաչկոտ չլինել: Հանգիստ եւ վստահ պահվածքը մեծացնում է հաջողության հասնելու հնարավորությունը:
Եթե մարդը չափից շատ է կենտրոնացած այն հանգամանքի վրա, թե ինչ է տեղի ունենում իր ներաշխարհում, ձայնը կարող է անհանգստության ազդեցությամբ բարձրանալ եւ մարդուն ավելի պակաս գրավիչ դարձնել պոտենցյալ զուգընկերոջ համար:




























