Մահմեդականները տոնում են Ղուրբան-բայրամը։ Զոհաբերման տոնը՝ Ղուրբան-բայրամը (կամ Իդ ուլ Ադհա) Մեքքա ուխտագնացության մի մասն է։ Տոնը նշվում է Մինա հովտում՝ Մեքքայի մերձակայքում, մահմեդականների լուսնային օրացույցի 12-րդ ամսի 10-րդ օրը եւ տեւում է 3-4 օր։ Իհարկե, ոչ բոլոր մահմեդականներն են կարողանում Մեքքա գնալ եւ սուրբ վայրում անձամբ զոհաբերություն կատարել, ուստի իսլամի օրենքները մահմեդականներին թույլատրում են ավանդույթի կուլմինացիոն պահը ոչ միայն Մեքքայում կատրել, այլեւ ամենուր, որտեղ կան մահմեդականներ, փոխանցում է  Calend-ը:

Այս տոնի էությունը աստվածաշնչյան հայտնի սյուժեն է` Աբրահամի (արաբերեն` Իբրահիմ) կողմից իր որդի Իսահակին Աստծուն զոհաբերելու փորձի մասին: Սակայն, բիբլիական Իսահակի փոխարեն մահմեդական ավանդույթը դնում է Իսմայիլին, նրան համարելով ավագ որդի, իսկ Իսահակը, ըստ մահմեդական պատկերացման, Աբրահամի երկրորդ որդին է: Այդ նվիրվածության եւ բարության համար Ամենազորը պարգեւատրել է Իբրահիմին` Իսմայիլին փոխարինելով գառնուկով: