Սլավյանսկ քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքային խորհրդի քարտուղար Պավել Պրիդվորովը լիազորությունների վաղաժամ դադարեցման դիմում է ներկայացրել, հաղորդում է քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը:

«Գործող օրենսդրության պահանջներին համաձայն՝ դիմումը պետք է քննարկվի քաղաքային խորհդրի նստաշրջանի ընթացքում: Պավել Պրիդվորովը կազատվի պաշտոնից պատգամավորների մեծամասության կողմից համապատասխան որոշման պաշտպանության դեպքում»,- նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:

Պավել Պրիդվորովին ընտրել են Սլավյանսկի քաղաքային խորհրդի ղեկավարի ավելի քան 1 ամիս առաջ՝ օգոստոսի 26-ին քաղխորհրդի նստաշրջանի ընթացքում՝ պատգամավորների մեծամասնությամբ: Գաղտնի քվեարկության ընթացքում Պրիդվորովի թեկնածությունը պաշտպանել է 38 պատգամավորից 34-ը: ՈւՆԻԱՆ-ը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ին ուկրաինացի ուժայիններն ազատագրել ենՍլավյանսկն ահաբեկիչներից, որոնք ապրիլի կեսերից գտնվում էին քաղաքում: