Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանում փոքր բիզնեսը պարզապես պետությանը հետ կհանձնի իր բոլոր գրանցումները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի փոքր բիզնեսի ձեռներեցների միության նախագահ Ստեփան Ասլանյանը:
Նրա խոսքով՝ բիզնեսի շրջանառության հարկի փոփոխությունները կտրականապես չի ընդունում, եւ աշխատել դրանց համաձայն չի կամենում: Խնդիրն այն է, հավելել է նա, որ գործարարը որեւէ արտոնության դիմաց հարկայինին չի տեղեկացնի իր գործընկերների մասին, եթե «խնդրում են» աշխատել իրենց հետ առանց փաստաթղթերի:
«Կանոնների համաձայն է, թե ոչ, այնուամենայնիվ, սա դեմ է հայկական մենթալիտետին եւ առհասարակ, մարդկային չէ: Ինձ ասում են. «Մենք քեզ ապրանք կտանք՝ վաճառիր, գումար վաստակիր, կերակրիր ընտանիքիդ: Միայն թե պայման կա՝ աշխատում ենք առանց փաստաթղթերի»: Եվ ես, այդքանից հետո, պետք է գնամ հարկային ու ասեմ. «Իմ ծանոթն ինձ օգնել է, բայց խախտել է կանոնները»: Դուք նման բան պատկերացնո՞ւմ եք: Ավելի շուտ Պարզապես կփակենք դռներն ու կբաժանվենք»,- հայտարարել է Ասլանյանը:
Նրա խոսքով՝ փոքր բիզնեսն ավելի շուտ կհամաձայնի նախկին 3,5 տոկոս եկամտահարկին, քան արդի 1 տոկոսին, սակայն ընկերների մասին տեղեկացնելու պայմանով: Այստեղից էլ դժգոհությունները:




























