Ամեն տարի հոկտեմբերի 5-ին ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշում են ուսուցչի օրը, որը 1994թ. հիմնադրվել է որպես Ուսուցչի համաշխարհային օր (World Teachers' Day): Դա ուսուցիչների, դասախոսների եւ կրթության ոլորտի բոլոր աշխատակիցների մասնագիտական տոնն է: Օր, երբ նշվում է ուսուցիչների դերն ու վաստակը որակյալ կրթության բոլոր մակարդակներում, ինչպես նաեւ նրանց անգնահատելի վաստակը հասարակության զարգացման գործում:
Ուսուցչի օրվա ստեղծման պատմական նախադրյալը 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում կայացած Ուսուցիչների կարգավիճակի մասին միջկառավարական հատուկ համաժողովն էր (Special Intergovernmental Conference on the Status of Teachers):
Արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպությունների կողմից փաստաթուղթ է ստորագրվել՝ «Ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականներ» (Recommendation concerning the Status of Teachers): Իսկ առաջին անգամ Ուսուցչի համաշխարհային օրը նշվել է 1944թ. հոկտեմբերի 5-ին:



























