Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ այսօր Վրաստանում առաջին անգամ նշվում է Վրացական գինու օրը։
Ղարիբաշվիլին կառավարության անդամների հետ շաբաթ օրը մեկնել է Կախեթիա (Արեւելյան Վրաստան), որտեղ մասնակցելու են Ալավերդի վանական համալիրում կայանալիք տոնական միջոցառումներին, փոխանցում է «Գռուզիա օնլայնը»։
Բացի այդ, Քվարելի շրջանում վարչապետը կմասնակցի «ռտվելիին» (խաղողի բերքահավաք)։




























