Մարսելում հայկական մշակույթի տունը մասնակցել է Մարսելի միջազգային 90-րդ տոնավաճառին, որին մասնակցում է արդեն 25-րդ տարին անընդմեջ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Ֆրանս-հայկական առեւտրա-արդյունաբերական պալատն ու այլ կազմակերպություններ: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Հայաստանի օրվա առթիվ հոկտեմբերի 3-ին հայկական տաղավարը լեցուն էր:Միջոցառումը ներկայացնող Գարո Հովսեփյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ու կամավորներին, որոնք ամեն տարի օգնում են միջոցառման կազմակերպմանը: Այնուհետ նա խոսքը փոխանցել է Ֆրանս-հայկական առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Բերնար Ատեմյանին եւ Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմակեսին:
Օրվա երկրորդ կեսին Ֆրանս-հայկական առեւտրա-արդյունաբերական պալատն անցկացրել է կոնֆերանս Հայաստանի տնտեսության վերաբերյալ, որին հանդես է եկել «Apricot Group» ընկերության տնօրեն Ժերար Աշջյանը:



























