Լոս Անջելեսից 47-ամյա Նինա Խաչիկյանը, որը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակվել էր Հարավարեւելյան Ասիայի ազգերի կազմակերպությունում՝ ԱՍԵԱՆ-ում, ԱՄՆ դեսպան, արդեն ստանձնել է իր պաշտոնը: Այդ մասին հայտնում է Asbarez-ը:
Հատկանշական է, որ Խաչիկյանը սեպտեմբերի 19-ին կայացած իր երդման արարողության կնքահայր էր ընտրել իրավաբանության մեջ իր առաջին խորհրդականին՝ 91-ամյա դատավոր Հերի Փրեքըրսոնին, որը դաշնային 9-րդ շրջանային վճռաբեկ ատյանում ամենաերկարը պաշտոնավարած դատավորներից մեկն է:
Նինա Խաչիկյանը Ասիայում ամերիկյան քաղաքականության մասնագետ է, աշխատել է «Ռենտ»-ում եւ «Ամերիկյան առաջադիմության կենտրոն»-ում, եղել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության խորհրդականի տեղակալի օգնական (1998-1999թթ.) եւ Դաշնային առեւտրային հանձնաժողովի ատենապետի խորհրդատու:
Խաչիկյանը Ինդոնեզիայի իր նստավայրից լինելու է Հարավարեւելյան Ասիայի 10 ազդեցիկ երկրի հետ ԱՄՆ հարաբերությունների պատասխանատուն, իսկ նոյեմբերին նախագահ Օբամայի հետ մասնակցելու է ԱՍԵԱՆ-ի եւ Արեւելյան Ասիայի երկրների գագաթնաժողովին:



























