«Որակը հավասար է գնին», «Տարվա լավագույն սուրճը», «Միջազգային չափանիշներին համապատասխան որակ», «Շուկայի բացարձակ առաջատար»՝ ահա այն հիմնական անվանակարգերը, որոնց շուրջ «Ռոյալ Արմենիա» հայ-կուբայական համատեղ ձեռնարկությունը «Համազգային վստահություն» խորհրդի կողմից մրցանակների  է արժամանում ՝ սկսած 2011 թ.:

2014 թ. «Ռոյալ Արմենիա»-ն կրկին ճանաչվել է որպես իր ոլորտում շուկայի առաջատար:

Մրցանակը ընկերության տնօրեն Դավիթ Ակոպյան Ալուջասին հանձնեց «Համազգային վստահություն» խորհրդի պատվերով Հայաստանի բնակչության շրջանակում սոցիոլոգիական հարցումներն  իրականացնող «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: «Մենք վարկանիշը չափում ենք մի քանի հիմնական չափանիչների հիման վրա. որքանով է ընկերությունը ճանաչված, որքանով են սպառողները գնահատում որակ և գին փոխհարաբերությունը, և մարդկանց քանի տոկոսն է օգտվում տվյալ ընկերության արտադրանքից: Այդ առումով 23 սուրճ արտադրող ընկերությունների շրջանակում «Ռոյալ Արմենիա» ընկերությունն առաջատարն է բոլոր առումներով: Ընկերությունն ամենաճանաչվածն է, ունի բարձր գնահատական, սպառողների 90 տոկոսը գտնում է, որ ընկերության արտադրանքի գինը հավասար է որակին»,- ասել է Ադիբեկյանը:

«Ռոյալ Արմենիա» ՀՁ Գովազդի բաժնի ղեկավար Մինաս Համբարձումյանն ընկերության անունից շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ առաջատար լինելը հաճելի՝ սակայն միաժամանակ պարտավորեցնող կարգավիճակ է, և ընկերությունը շարունակելու է բարձր պահել իր արտադրանքի որակը և ժամանակին մատակարարել հաճախորդների նախընտրած սուրճը: Նա նշեց նաև, որ այս տարի «Ռոյալ Արմենիա» ընկերությունը ավելացնելու է 3-ը 1-ում լուծվող սրճային ըմպելիքի արտադրական ծավալները, քանի որ նախնական փորձը ցույց է տվել սպառողների կողմից պահանջարկի ավելացում:
 

Սկսած 1997 թ.՝ «Ռոյալ Արմենիա» հայ-կուբայական համատեղ ձեռնարկությունը կանաչ սուրճի վերամշակման առաջին և խոշորագույն ընկերությունն է Հայաստանում: Իր ոլորտում «Ռոյալ Արմենիա»-ն տարածաշրջանում միակ ընկերությունն է, որի արտադրական ողջ գործընթացն արժանացել է պետական և միջազգային ԻՍՕ հավաստագրերի: «Ռոյալ Արմենիա»-ն հաճախորդին է ներկայանում աշխարհի տարբեր երկրներից ներմուծված բարձրորակ Արաբիկա և Ռոբուստա սուրճերի փնջերով, ինչպես նաև  3-ը 1-ում լուծվող սրճային ըմպելիքի երեք տեսակներով՝ «Կլասիկ», «Փափուկ» և «Թունդ»: