Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 5-ին, ժամը 21.57-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածում` Գավառի պետական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ազատության 44 հասցեի մոտակայքում բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի 21 LՕ 479 համարանիշի (վարորդ` 44-ամյա Ա., Ա.) եւ «ՎԱԶ 21-99» մակնիշի 62 SS 999 համարանիշի (վարորդ` 52-ամյա Գ. Ղ.) ավտոմեքենաները:
Վարորդները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենաները:




























