«Ուզբեկստանի իսլամական շարժումը», Ուսման Գոզիի գլխավորությամբ, կցվում է «Իսլամական պետության» գրոհայիններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ուզբեկստանի իրավապահ մարմինների աղբյուրը:
«Մենք օպերատիվ տեղեկատվություն ունենք` ԻՊ ստորաբաժանումների կողմում ՈՒԻՇ-ի համատեղ գործողությունների մասին», - նշել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա` տվյալներ կան, որ ՈՒԻՇ-ն այժմ աշխուժացրել է գրոհայինների հավաքագրումը եւ նախապատրաստումը Պակիստանի եւ Աֆղանստանի տարածքում, որի կապակցությամբ Ուզբեկստանի հատուկ ծառայություններն ուժեղացնում են հակաահաբեկչական միջոցները:


























