Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորների մրցույթի 1-ին՝ հարցազրույցի փուլը մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 10.00-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Հարցազրույցի փուլը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 6-8-ը՝ աշխատանքային ժամերին: Հետեւաբար՝ օրական կքննվի մոտ 4 թեկնածու, ամեն մեկի հարցազրույցը կարող է տեւել մինչեւ 2 ժամ: Այսօր քննություն էր հանձնում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը:

Հանձնաժողովի նախագահը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է, հանձնաժողովի կազմում են՝ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։ Հարցազրույցի փուլին հետեւելու հայտ են ներկայացրել մի շարք լրատվամիջոցներ՝ «Առավոտը, «iravaban.net'-ը, «Սիվիլնեթը», «Հայկական ժամանակը», Ա1+-ը, «Ազատություն» ռադիոկայանը եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությունը:

Նշենք, որ ՄԻԵԴ դատավորների մրցույթին մասնակցելու համար դիմել էր 14 հոգի, նրանցից 13-ն էր անցել հարցազրույցի փուլ, մեկը հետ էր վերցրել դիմումը: Առաջադրված թեկնածուներն են

1. Արմեն Շուրայի Հարությունյան (ծնված 01.03.1964թ.) - Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության

ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր,

2. Արայիկ Գառնիկի Ղազարյան (ծնված 25.12.1967թ.)- «Իրավունքի

գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ «Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից,

3. Հակոբ Գեղամի Ղարախանյան (ծնված 09.12.1970թ.) – ՀՀ դատախազություն,

4. Նելիկ Նիկողոսի Հարությունյան (ծնված 25.02.1972թ.) - ՀՀ գլխավոր

դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,

5. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան (ծնված 04.05.1972թ.) - ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս,

6. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան (ծնված 26.05.1973թ.) – Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

7. Վահե Միշայի Գրիգորյան (ծնված 20.04.1975թ.) – փաստաբան,

8. Դավիթ Մհերի Խաչատուրյան (ծնված 28.08.1975թ.) - մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեություն,

9. Արմեն Միխաիլի Մելքումյան (ծնված 06.11.1976թ.) - «Ֆիդելիթի Քնսալթինգ փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ,

10. Արայիկ Միխաիլի Մելքումյան (ծնված 06.11.1976թ.) - Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

11. Դավիթ Լեւոնի Հակոբյան (ծնված 27.11.1979թ.) - «Հարկ վճարողների

համաշխարհային կազմակերպության (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն,

12. Եղիշե Գրիգորի Կիրակոսյան (ծնված 16.05.1982թ.) - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական,

13. Նորա Արայիկի Կարապետյան (ծնված 22.02.1984թ.) - Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: