Ռուսաստանի Կեմերովոյի մարզում ձերբակալվել է Արբիտրաժային դատարանի վրա կրակող տղամարդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, փորձել է կրակել թռչունների վրա:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են, որ դատարանի շենքի մի շարք ապակիներ վնասվել են եւ պարզել են, որ կրակցներն արձակվել է հարեւան շենքից:
Մի քանի րոպե անց ոստիկանները ձերբակալել են կասկածյալին: Նա Կիսելեւսկի 24-ամյա բնակիչ է, աշխատում է ավտոտրանսպորտային ձեռնարկությունում: Կեմերովո նա հյուր էր եկել ընկերներին եւ հանգստյան օրերին մի լավ խմել է:
Առավոտյան հարբած տղաները սկսել են գազային ատրճանակներից կրակել թռչունների վրա:
Ներկայումս որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով, որը ենթադրում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:




























