Թաիլանդի թագավոր Պհումիպհոն Ադուլյադետին վիրահատել են եւ հեռացրել լեղապարկը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ըստ աղբյուրի, վիրահատությունը հաջող է անցել, ներկայումս թագավորի առողջական վիճակը կայուն է:

Հոկտեմբերի 3-ին միապետը հիվանդանոց էր տեղափոխվել բարձր ջերմությամբ եւ բարձր ճնշումով: Արյան անալիզը ցույց էր տվել, որ թագավորի օրգանիզմում բորբոքային պրոցես կա:

Թաիլանդի թագավորը գահին է նստել 1946-ին: Նշվում է, որ նա աշխարհում բոլորից երկար կառավարող թագավորն է: