Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում զբաղեցրած պաշտոններից ազատվել է 162 հազար մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղի մամուլը:
Աղբյուրը նշում է, որ աշխատանքից ազատումներ կատարվել են կենտրոնական կառավարության եւ նահանգների ղեկավարությունների աշխատակազմերում, ինչպես նաեւ երկրի պետհաստատություններում, ֆինանսական եւ ուսումնական հաստատություններում: Պաշտոնների ձեւական զբաղեցումը պատժվելու է ոչ միայն աշխատանքից հեռացնելով, այլեւ օրենքները խախտած գերատեսչությունների բյուջեների կրճատմամբ:
Չինաստանի կառավարական հաստատություններում, ընդգծում է գործակալությունը, տնտեսական բարեփոխումների ժամանակահատվածում հաճախ են նոր բաժանմունքներ եւ գերատեսչություններ ստեղծվել: Դա հանգեցրել է նրան, որ մի շարք ղեկավարներ սկսել են այնտեղ իրենց հարազատներին ընդունել աշխատանքի, որոնք աշխատատեղերում չեն երեւացել, սակայն ստացել են աշխատավարձ եւ օգտվել ծառայողական մեքենաներից:


























