Խորհրդարանում վերադարձել են ռուսաստանցիների իրավունքների ընդլայնման հարցին՝ կապված զենք կիրառելու դեպքերի հետ, երբ իրենց սեփական բնակարան չարագործներ են ներխուժել, հաղորդում է «LifeNews»-ը:

Անձնական ինքնապաշտպանության սահմանափակումների փոփոխության մասին օրինագիծը մշակում է ՌԼԴԿ պատգամավոր Իգոր Լեբեդեւը: Առաջիկայում փաստաթուղթը կլինի խորհրդարանի քննարկման ներքո:

«Կարեւոր է սա ուղեղների համար հասանելի դարձնել: Հիշեք դեպքը, երբ աղջիկը մետրոյում, պաշտպանվելով հանցագործներից, զենք էր կիրառել ու ազատազրկման դատապարտվել ավելի երկար ժամանակով, քան հանցագործները: Չէ որ սա անհեթեթություն է»,- համարում է Լեբեդեւը:

Եթե քաղաքացին պաշտպանում է ընտանիքը կամ ինքնիրեն սեփական տանն ու զենք է կիրառում հանցագործի դեմ, որը տուն է ներխուժել, պատժի ենթակա չէ:

Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ տարի «Իմ տունն իմ ամրոցն է» նախաձեռնությամբ հանդես եկավ նաեւ բարձրագույն դատական ատյաններում ՌԴ կառավարության լիազոր ներկայացուցիչ Միխայիլ Բարշչեւսկին: Սակայն հաջողության չհասավ: Նման օրինագիծ էր պատրաստում նաեւ Պետդումայի անդամ, պաշտպանության կոմիտեի անդամ Ալեքսեյ Ժուրավլյովը, ով նույնպես դրա ընդունմանը չհասավ: