Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը քթի շրջանում ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը տան մեջ կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել գետին, որի հետեւանքով կոտրվել է քիթը:

Հիվանդանոց տեղափոխված Արա Գյուլերի մոտ բժիշկները քթի կոտրվածք եւ քթոսկորների ճաք են հայտնաբերել:

Նշենք, որ Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։