Ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի 70/Ա շենքից բերման են ենթարկել 27-ամյա Տարոն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: