Սկանդինավիայում զանգվածաբար սատկում են փոկերը, հայտնում է «Ռոսբալտը»:
Կենսաբանները, ըստ աղբյուրի, փորձում են պարզել փոկերի զանգվածային ոչնչացման պատճառները, որոնց մարմինները մեծ քանակությամբ գտնում են Շվեդիայի արեւմտյան ափին:
Գիտնականները սատկած կենդանիների մոտ թռչնագրիպի նման վարակի առկայություն են գրանցել: Ներկայումս հետազոտությունները շարունակվում են: Ըստ որոշ տվյալների` 2014թ. առաջին կիսամյակում 10 անգամ ավելի շատ սատկած փոկեր են հայտնաբերվել, քան սովորաբար: Այսպես, այս տարվա մարտից հայտնաբերվել է արդեն 384 սատած փոկ:




























