NEWS.am-ին հայտնի է դարձել Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի նոր անունը: Մեր աղբյուրները հայտնեցին, որ Աբրահամ Բախչագուլյանի փոխարեն նշանակվելու է Սփյուռքի փոխնախարար Արմեն Հայրապետյանը: Վերջինս միջավայրում հայտնի է որպես «Սամսունգի Արմեն»:
Նա աշխատում է սփյուռքի նախարարությունում 2011թ, «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի համահիմնադիրներից է Երևանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանն ազատվել է աշխատանքից: Մեր տեղեկություններով՝ նրա պաշտոնանկությունը կապված է սննդի որակի տասնյակ դժգոհությունների ու նաեւ ապրանքի արտահաման ընթացքում ծագած սերտիֆիկատների տրամադրման գործընթացի բացթողումների հետ:
Ավելի վաղ Աբրահամ Բախչագուլյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, թե եւ նախարարությունում, եւ կառավարությունում իր աշխատանքից դժգոհ չեն, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ որեւէ խնդիր չունի, գործարարների հետ հանդիպման ժամանակ իրեն ոչ մեկը նկատողություն չի արել:
Նշենք, որ Աբրամ Բախչագուլյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարն էր: ԿԸՀ անդամ նա դարձել էր ՀՀԿ-ի կողմից:




























