Լոնդոնում վաճառքի են հանվել աշխարհի ամենաթանկ կոնֆետները. մեկ տուփը՝ 1.000 դոլար: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ նորույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել գնորդների շրջանում:

«Հիմա մենք օրական առնվազն մեկ տուփ վաճառում ենք»,- տեղեկացրել է կոնֆետներն արտադրող ընկերության ղեկավար Ջալել Ղայզան: Կոնֆետները վաճառվում են Delice ապրանքանիշի անվան ներքո եւ արտադրվում են Արաբական Միացյալ Էմիրություններում:

Սվարովսկի քարերով եւ 24 կարատանոց ոսկով պատված տուփում 240 կոնֆետ կա: Դրանք պատրաստվում են շոկոլադի ամենաթանկ տեսակներից մեկից, որն արտադրում է ֆրանսիական Վալռոն ընկերությունը:

Ավելի վաղ ամենաթանկ կոնֆետների ռեկորդը պատկանում էր Ռոբերտո Կավալլի հայտնի դիզայներական տանը. «Zebra Praline»-ի մեկ տուփն արժեր 425 դոլար: