Ադրբեջանում այսօր հերթական երկրաշարժն է գրանցվել:
ԹՐԵՆԴ գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին, գրում է, որ տեղական ժամանակով 15:09:28-ին Աղստաֆի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել:
3.1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ղազախ քաղաքից 22 կմ դեպի արեւելք:
Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորությամբ:




























