Հայաստանը ցանկանում է արդյունավետ ու փոխշահավետ հարաբերություններ Վրաստանի հետ: Այս մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վրացի գործընկեր Դավիթ Ուսուպաշվիլիի հետ հանդիպումից հետո:

«Ինձ համար մեծ պատիվ է այցով գտնվել Վրաստանում: Ես արդեն հանդիպել եմ խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Հույս ունեմ, մենք արդյունավետ որոշումներ կընդունենք, որոնք փոխադարձ օգուտ կբերեն: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հարաբերությունները փոխշահավետ ու օգտակար լինեն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուսուպաշվիլիին եւ հույս ունեմ, որ մենք արդյունավետ գործունեությամբ շատ դրական արդյունքների կհասնենք»,- հայտարարել է Սահակյանը:

ԱԺ նախագահը վրացի պատգամավորներին նաեւ հրավիրել է Երեւան: Իսկ հայկական պատվիրակության այցը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 8-ը: