Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը ԱՄՆ-ի համար արժեցել է 1,1 միլիարդ դոլար, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ԱՄՆ ԶՈՒ-ի կենտրոնական հրամանատարության հրապարակած տվյալները:

Ըստ տվյալների` 62 միլիոն դոլար ծախսվել է օդային հավածների, ինչպես նաեւ թեւավոր հրթիռնեի վրա: Ռազմական նավատորմը ծախսել է 185 արկ, ներառյալ` 47 թեւավոր հրթիռ, որոնք էլ ծախսերի հիմնական մասն են կազմել:

Ռազմաօդային ուժերի օդաչուներն իրենց հերթին օգտագործել են հազարավոր հրթիռներ եւ ռումբեր:
Ըստ ընդհանուր գնահատականի` Պենտագոնը Սիրիայում եւ Իրաքում ամեն օր ծախսում է մինչեւ 10 միլիոն դոլար` սկսած 2014 թ. հունիսից: