«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում: Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն արդեն գրել է իր հրաժարականի դիմումը: Խնդիրն այն է, որ վերջինս այլեւս չի ուզում աշխատել կառավարությունում:

 Սերժ Սարգսյանն առանձնապես ծանր է տանում Արմեն Գեւորգյանի հեռանալու փաստը: Նրա հանձնարարականով՝ Հովիկ Աբրահամյանը զրուցել է Գեւորգյանի հետ՝ փորձելով հասկանալ նրա որոշման պատճառները:

Սակայն Գեւորգյանը պնդել է հրաժարականի մասով, վստահեցնելով, որ ինքն ամեն ինչից գոհ է, եւ չկա մի բան, որ իրեն խանգարեր աշխատանքային գործունեության ընթացքում:

Արմեն Գեւորգյանի փոխարեն այժմ նոր մարդիկ են փնտրվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում