Չինաստանում հանցագործը դանակով վիրավորել է փողոցում խաղացող չորս երեխայի, փոխանցոմ է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղի մամուլը: 

Աղբյուրը նշում է, որ երեխաները վիրավորվել են պարանոցի հատվածում: Երկուսի վիճակը գնահատվում է ծանր, սակայն, ըստ բժիշկների, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Չարագործի դրդապատճառների մասին չի հաղորդվում: Ըստ լրատվամիջոցների`  չարագործին բռնել են մոտակայքում գտնվող անցորդները եւ հանձնել ոստիկանությանը:

Թերթը հիշեցնում է, որ Չինաստանում հոգեպես անհավասարակշիռ մարդիկ հաճախ են զինված հարձակումներ կատարում երեխաների վրա: Եվս մեկ նման դեպք տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ, երբ դանակով զինված հանցագործի հարձակման հետեւանքով զոհվել էր երեք անչափահաս: