Հոկտեմբերի 6-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Սոթք» հանքավայրի մոտակայքում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ 130» մակնիշի 34 OT 433 համարանիշի (վարորդ՝ Պ. Ս.) ավտոմեքենան:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Վարդենիս հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 34 MR 969 համարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.) ավտոմեքենան արգելափակվել է միջպետական Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 35–րդ կմ-ում:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: