Բուլղարիան մտադիր է հրաժարվել ռուսական ավիատեխնիկայից, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Բոլոր օդանավերն ու ուղղաթիռները, ներառյալ ՄիԳ-21 եւ ՄիԳ-29 կործանիչները, ինչպես նաեւ Սու-25-ները Բուլղարիան մտադիր է դուրս գրել մինչեւ 2020թ.: Երկիրն այդկերպ փորձում է անկախանալ ռուսական ռազմատեխնիկայից:

Բուլղարիայի ՊՆ-ում կարծում են, որ ՌՕՈՒ-ին անհրաժեշտ է շտապ ձեռք բերել արտասահմանյան արտադրության առնվազն ութ կործանիչներ՝ 300 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր Պորտուգալիայից օգտագործած  F-16-ներ ձեռք բերելու մտադրության մասին: