Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորների մրցույթի 1-ին՝ հարցազրույցի փուլին երեկ մասնակցել է առաջադրված թեկնածուներից 5-ը: Առաջադրված 13 թեկնածուներից Հակոբ Գեղամի Ղարախանյանը երեկ հրաժարվեց մասնակցել հարցազրույցի փուլին, իսկ Արմեն Մելքումյանը հրաժարվել է մրցույթին մասնակցելուց մինչմրցույթային փուլում:

Հարցազրույցի փուլին այսօր կմասնակցեն մնացած 6 թեկնածուները: Եթե հանձնաժողովը հասցնի այսօր քննել բոլորին, ապա վաղը հայտնի կդառնա առավելագույն միավորներ հավաքած 3 թեկնածուների անունները: Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ օրվա ընթացքում, այն կներկայացվի նախագահի հաստատմանը եւ դրանից հետո կուղարկվի ԵԽԽՎ հանձնաժողով: Եթե հանկարծ նախագահը չհաստատի երեք թեկնածուների ներկայացումը, ապա նորից մրցույթ կհայտարարվի

Նշենք, որ ՄԻԵԴ դատավորների մրցույթին մասնակցելու համար դիմել էր 14 հոգի, նրանցից 13-ն էր անցել հարցազրույցի փուլ, մեկը հետ էր վերցրել դիմումը: Առաջադրված թեկնածուներն են

1. Արմեն Շուրայի Հարությունյան (ծնված 01.03.1964թ.) - Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության

ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր,

2. Արայիկ Գառնիկի Ղազարյան (ծնված 25.12.1967թ.)- «Իրավունքի

գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ «Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից,

3. Հակոբ Գեղամի Ղարախանյան (ծնված 09.12.1970թ.) – ՀՀ դատախազություն,

4. Նելիկ Նիկողոսի Հարությունյան (ծնված 25.02.1972թ.) - ՀՀ գլխավոր

դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,

5. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան (ծնված 04.05.1972թ.) - ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս,

6. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան (ծնված 26.05.1973թ.) – Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

7. Վահե Միշայի Գրիգորյան (ծնված 20.04.1975թ.) – փաստաբան,

8. Դավիթ Մհերի Խաչատուրյան (ծնված 28.08.1975թ.) - մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեություն,

9. Արմեն Միխաիլի Մելքումյան (ծնված 06.11.1976թ.) - «Ֆիդելիթի Քնսալթինգ փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ,

10. Արայիկ Միխաիլի Մելքումյան (ծնված 06.11.1976թ.) - Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

11. Դավիթ Լեւոնի Հակոբյան (ծնված 27.11.1979թ.) - «Հարկ վճարողների

համաշխարհային կազմակերպության (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն,

12. Եղիշե Գրիգորի Կիրակոսյան (ծնված 16.05.1982թ.) - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական,

13. Նորա Արայիկի Կարապետյան (ծնված 22.02.1984թ.) - Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: