Էվերեստից իջած բրիտանուհին մահացել է լեռնային հիվանդությունից, հայտնում է Gazeta.ru-ն http://www.gazeta.ru/

Միացյալ Թագավորության բնակչուհին, ըստ աղբյուրի, դստեր հետ վերադառնում էր ծովի մակարդակից  5,4 հազար մետր բարձրության վրա տեղակայված բազային ճամբարից: Զբոսաշրջիկներն ուղեւորվել էին Կատմանդու եւ գիշերակացին կանգ առել Քումջունգում: Բրիտանուհին վատ է զգացել եւ գանգատվել շնչառության հետ կապված խնդիրներից: Տեղի ոստիկանությունում ենթադրել են, որ զբոսաշրջուհու մահվան պատճառը  լեռնային հիվանդությունն է եղել: Կնոջ մարմինը տեղափոխել են Կատմանդու՝ փորձաքննության համար:

Լեռնային հիվանդությունը, հիշեցնում է աղբյուրը, առաջ է գալիս շատ արագ բարձրանալիս: Հոկտեմբերը լեռնագնացության ամենաակտիվ ժամանակն է Նեպալում, որտեղ գտնվում են աշխարհի ամենաբարձր 14 լեռներից 8-ը: