Ռուսաստանում վճարային տերմինալներն արդեն տաջիկերեն եւ ուզբեկերեն էլ են «խոսում», հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Նորարարությունը, ըստ աղբյուրի, թույլ կտա հարեւան հանրապետությունների ներկայացուցիչների համար հեշտացնել ընտանիքներին տերմինալների միջոցով դրամական փոխանցումներ կատարելը:

Synovate Comcon ընկերության տվյալով՝ Ռուսաստանում բնակվող ուզբեկների գրեթե մեկ երրորդը գոնե մեկ անգամ տերմինալով դրամական փոխանցում է կատարել: Հայտնի է, որ նրանցից շատերը օրինական չեն գրանցվում, բայց փոխանցումներ, այնուամենայնիվ, անում են: Երկրորդ տեղում ուկրաինացիներն են (16,2%), երրորդում՝ բելառուսները (13%):

Ռուսաստանում ընդհանուր առմամբ տերմինալի միջոցով գոնե մեկ անգամ փոխանցումներ կատարել են Մոսկվայի բնակիչների 6,4%-ը:

Դրամական փոխանցումների մեծ մասը (գրեթե 80%) արվել է երկրի ներսում, ընդ որում՝ նման փոխանցումների ուղի է հանդիսանում «Ռուսաստանի փոստը», որով կատարվում է ռուսական քաղաքների փոխանցումների 22% -ը: