Եղանակային փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մոլորակի վրա, ազդում են նորածինների սեռի վրա: Նման եզրակացության են եկել ճապոնացի գիտնականները, հաղորդում է FedPost-ը:
Ըստ նրանց, շոգ եղանակի դեպքում ավելի շատ աղջիկներ են ծնվում, քան տղաներ: Տղաները (նրանց էմբրիոնը), պարզվում է, ավելի խոցելի են եւ ավելի սուր են արձագանքում արտաքին սթրեսային գործոններին, այդ թվում կլիմայի փոփոխությանը: Նախորդ ուսումնասիրությունները նույնպես ցույց էին տվել, որ ծնվող տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը կախված է մի շարք գործոններից, մասնավորապես, ջերմաստիճանից:
Իրենց հետազոտության արդյունքները հաստատելու համար, փորձագետները Ճապոնիայում ուսումասիրել են 1968-2012 թվականների ընթացքում այդ երկրում ծնունդների գրանցումները: Ընդհանուր առմամբ, ավելի շատ աղջիկներ ծնվել են այն տարիներին, երբ ջերմաստիճանի կտրուկ տատանումներ են եղել, մասնավորապես, երբ շոգ ամռանը հետեւել է խստաշունչ ձմեռը:
Կենդանիների հետազոտությունները ցույց են տվել, որ անձրեւային եղանակը հանգեցնում է ավելի շատ րուների ծնունդին շիմպանզեների մոտ, մինչդեռ կրիաներն ավելի շատ էգէր են ծնում տաք ջրերում:
Աղբյուրի փոխանցմամբ, եթե գլոբալ տաքացման արդյունքում սկսել ավելի ու ավելի շատ աղջիկներ ծնվել, դա կարող է հանգեցնել սեռերի հարաբերակցության գլոբալ փոփոխության:




























