Լեհ բանտարկյալներին թույլատրել են ընկերների եւ հարազատների հետ շփվել Skype-ով, հայտնում է NewHub-ը:
Ըստ նախաձեռնողների՝ բանտային ծառայությունը ժամանակին համընթաց է քայլում եւ ցանկանում է հեշտացնել բանտարկյալների եւ հարազատների շփումը:
Ավելի վաղ բանտարկյալները կարող էին միայն նամակներ գրել, երբեմն զանգահարել եւ շատ հազվադեպ՝ տեսակցել հարազատների հետ:
Կապի նոր միջոցը սկզբում փորձարկել են լեհական բանտերից մեկում: Երբ բանտի ղեկավարությունը տեսել է դրա բոլոր առավելությունները, որոշվել է նույնը տարածել մնացած բանտերում եւս:
Առաջին հերթին, Skype-ից կարող են օգտվել մինչեւ 15 տարեկան երեխաների ծնող հանդիսացող բանտարկյալները, նաեւ՝ արտասահմանցիները եւ նրանք, ում հազվադեպ են այցելում:
Դատապարտյալները Skype-ով կարող են զանգահարել ամսական միջինը մի քանի անգամ, ընդ որում՝ նման զանգերի թիվը կախված է բանտի բնույթից եւ բանտարկյալներից:




























