Beeline-ը հայտարարում է «Ֆորտունա» վիճակախաղի հաղթողների պարգեւատրման մասին։ Վիճակախաղի գլխավոր մրցանակը՝ երկսենյականոց բնակարան Երեւանում շահեց Երեւան քաղաքի բնակիչ Ս. Հարությունյանը, իսկ Nissan Qashqai ավտոմեքենաներին արժանացան մայրաքաղաքի բնակիչ Օ. Մանուկյանը եւ Ա. Քամալյանը ք. Աշտարակից։

Ուղեգիր 2 անձի համար դեպի Մալդիվյան կղզիներ եւ Շրի Լանկա ստացան Երեւանի բնակչուհիներ` Ս. Ոսկանյանը եւ Գ. Ավանեսյանը: Beeline բաժանորդները պարզապես լիցքավորելով իրենց բջջային հեռախոսները ստացել են հնարավորություն գրանցվելու եւ մասնակցելու վիճակախաղին, ինչպես նաեւ հաղթելու վերը նշված մրցանակները: Մասնակցությունը վիճակախաղին եղել է անվճար, բոլոր միջոցները, որոնք բաժանորդները փոխանցել են իրենց հաշվեկշռին, ծախսել են իրենց հայեցողությամբ։

«Նախեւառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր Beeline բաժանորդներին, ովքեր մասնակցեցին այս խաղարկությանը եւ շնորհավորել նրանց, ում հաջողությունն այս տարի մի փոքր ավելի շուտ ժպտաց: Մենք փորձում ենք «Ֆորտունա» վիճակախաղի օգնությամբ մարդկանց կյանքը դարձնել էլ ավելի լավը՝ այս տարի խաղարկելով բնակարան, միանգամից երկու ավտոմեքենա եւ երկու հանգստյան ուղեգիր: Ցանկանում եմ, որ այս նվերները դարձնեն Ձեր եւ Ձեր մտերիմների կյանքն ավելի վառ եւ լի տպավորություններով, իսկ մենք կշարունակենք ուրախություն պարգեւել մեր բաժանորդներին նոր վիճակախաղերով եւ իհարկե պարզ ու հարմար ծառայություններով» - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ «Ֆորտունա» վիճակախաղը մեկնարկեց 2014 թվականի մայիսի 1-ին եւ ավարտվեց 2014 թվականի օգոստոսի 31-ին: