Միացյալ Նահանգները կենտրոնացած է «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա, հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ ի պատասխան հարցին՝ Բաշար Ասադի ռեժիմը հանդիսանո՞ւմ է, արդյոք, Վաշինգթոնի թիրախների ցուցակում:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք կենտրոնացած են ԻԼԻՊ-ի դեմ պայքարի վրա: Մենք, իհարկե, շարունակում ենք սատարել Սիրիայի ընդդիմությանը, սակայն այդ հաշվով ես ոչ մի այլ տեղեկություններ չունեմ», - հայտարարել է Փսակին՝ ի պատասխան Թուրքիայի վարչապետի կողմից արված վերջին հայտարարությունների համատեքստում Վաշինգթոնի դիրքորոշման վերաբերյալ հարցին:
Նշենք, որ ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում ցամաքային գործողություն կսկսի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն աջակցի Ասադի հետապնդումների ծրագրին:




























