Թուրքիայի Հաքքարի նահանգում քուրդ երիտասարդներն այրել են Թուրքիայի դրոշը։
Թուրքական Posta կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որ հոկտեմբերի 6-ի երեկոյան Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի շրջանում մոտ մի խումբ երիտասարդներ իջեցրել են Աթաթուրքի անվան դպրոցի վրա ամրացված Թուրքիայի դրոշը եւ այրել այն։
Հայտարարության մեջ նշվել է, թե մեկ այլ դեպք էլ գրանցվել է Շրնաք նահանգում, որտեղ էլ Կոբանիի համար բողոքի դուրս եկած ցուցարարները կոտրել են դպրոցի դարպասները եւ ջարդել Աթաթուրքի կիսանդրին։




























