Հայաստանի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:
Ընդհանուր առմամբ Աշխատանքային օրենսգրքում 109 փոփոխություն են կատարել, որոնցից 20-ը խմբագրական բնույթի: Սակայն խորհրդարանականների եւ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ զրուցյներում հնարավոր չէր հասկանալ մնացած 89-ի իմաստը: Հիմնական փոփոխություններից մեկը կարելի է համարել դրույթը, որը կարգավորում է արտաժամյա կամ գիշերային աշխատանքի վարձատրումը: Մյուս նորարարությունը աշխատակցին հեռացնեու կամ նրա կամավոր ազատման կարգավորող դրույթն է: Ըստ փաստաթղթի, վտարման մասին ծանուցման ժամկետը որոշվում է նրա աշխատանքի ստաժով եւ աշխատակցի արժեքավորությամբ: Որքան երկար է աշխատակիցն աշխատում այս կամ այն վայրում, այնքան արժեքավոր է համարվում եւ շատ արտոնություններ ունի:
ՀՅԴաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խիստ քննադատության ենթարկեց փաստաթուղթը՝ հայտարարելով, որ այն միտված է առաջին հերթին խոշոր գործատուների շահերի պաշտպանությանն ու աշխատավորների շահերի ոտնահարմանը: Նրա կարծիքով, նման փաստաթղթի ընդունումը արգելակելու է սոցիալական հատվածի զարգացումը:




























