«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ-ում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի եւ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովի շուրջ: Բանն այն է, որ այս մարդիկ ԱԺ-ում գրեթե չեն լինում, նրանք անընդհատ շրջագայում են: Պատգամավորների փոխարեն հենց իրենք են մեկնում աշխատանքային տարբեր հանդիպումների՝ փորձելով ԱԺ-ից մի անձնական օգուտ գոնե ստանալ:
Բանն այն է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ինքնաթիռով թռչելուց ֆոբիա ունի եւ հենց այդ պատճառով էլ չի կարողանում մեկնել արտերկիր: Եթե շատ կարեւոր միջոցառում է եւ պարտադիր է ԱԺ նախագահի ներկայությունը եւ նրա բացակայությունը դիվանագիտական էթիկայի խախտում կարող է համարվել,վերջինս իր փոխարեն ուղարկում է Հերմինե Նաղդալյանին կամ Էդուարդ Շարմազանովին:
Այս իրավիճակում շահող են դուրս գալիս Թովմասյանն ու Բիյագովը, նրանց «դամարը» մտած՝ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը:
Ի դեպ՝ Հրայր Թովմասյանը բավականին տարօրինակ վարքագիծ է ցուցաբերում ԱԺ-ում: Օրինակ, նա հայտարարել է, թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն իր համար նույնն է, ինչ նեղ կոստյում հագած լինելը։ Նա աշխատանքի գրեթե չի գալիս, ենթակաների հետ շփվում է «սքայփով», բոլորի վրա գոռգոռում է՝ ասելով, թե ինքը բենզինի տալոն վաճառող չէ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























