«Ժամանակ» թերթը գրում է. «Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել Մինսկում կայանալիք ԵՏՄ-ի գագաթաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին, որում, սակայն, ոչ մի խոսք չկա օրակարգում Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ: Ըստ որում՝ օրակարգային այլ հարցերի մասին հաղորդագրությունում նշվում է:

Ի՞նչ է նշանակում այս ամենը: Հայաստանի անդամակցության հարցը օրակարգից հանվա՞ծ է, թե՞ պարզապես ներկայացված օրակարգն ամբողջական չէ: Եթե ամբողջական չէ, ապա, ըստ էության, ստացվում է, որ Կրեմլի համար Հայաստանի անդամակցության հարցը այնքան էլ էական հարց չէ, հիշատակման ոչ արժանի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում