ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը  մասնակցելու է 2016 թ. նախագահական ընտրություններին եւ հաղթելու է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը:  

«Հիլարին կհաղթի: Ես գումար կներդնեմ դրա համար: Իսկ ես նման բաներ հենց այնպես չեմ անում», - ասել է նա Կալիֆոռնիայում «ամենաազդեցիկ կանանց» խորհրդաժաղովի ժամանակ, հայտնել է Fortune ամսագիրը:

Բաֆեթը կարծում է, որ Քլինթոնն իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին պաշտոնապես կհայտնի ավելի ուշ, սակայն ամերիկացի շատ քաղաքագետներ ենթադրում են, որ  ըստ էության, նա արդեն նախընտրական քարոզարշավ է սկսել: Թե ով կդառնա Քլինթոնի մրցակիցն ընտրություններում, հայտնի ֆինանսիստը դատողություններ չի անում: Ըստ նրա՝ ցանկացողները շատ կլինեն:

Աղբյուրը նշում է, որ Բաֆեթն աշխարհի եւ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից է: Նրա ունեցվածքը գնահատվում է մոտ 67 միլիարդ դոլար: