Վայոց Ձորի Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանը հոկտեմբերի 10-ին մասնակցելու է խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնած համապետական հանրահավաքին:

NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական քաղաքապետն ընդգծեց, որ ինքն անձամբ մասնակցելու է: Հարցին, թե արդյոք շատ վայոցձորցիներ են մասնակցելու հանրահավաքին, քաղաքապետը նշեց, որ տեղյակ չէ. «Դա իրենց ընտրությունն է լինելու, ոնց կորոշեն, այդպես էլ կանեն: Ես այդ մասին տեղեկություն չունեմ»:

Նշենք, որ ԲՀԿ-ական քաղաքապետներից մինչեւ հիմա միայն Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն է միացել եռյակին: Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանն արձակուրդի մեջ է եւ մեկնել է արտերկիր, իսկ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն էլ եռյակի մասին ոչ մի հարցի չի պատասխանում: Իջեւանում կայացած հանրահավաքին քաղաքապետը ներկա չէր: