Ամերիկացի երկու դասախոսներ կփորձեն համաշխարհային ռեկորդ սահմանել՝ 73 օր ապրելով ջրի տակ, հայտնում է «Reuters»-ը:

Ռոուեն նահանգի Հանրային քոլեջի դասախոսներ 25-ամյա Ջեսիկա Ֆեյնը եւ 63-ամյա Բրյուս Քենթրելը մտադիր են հոկտեմբերի 10-ին տեղափոխվել Ֆլորիդայի ափին գտնվող հատուկ ստորջրյա լաբորատորիա: Նրանք երկուսն էլ  հմուտ ջրասուզորդներ են:  Այնտեղից նրանք մտադիր են առցանց դասախոսություններ կարդալ եւ հյուրեր հրավիրել:  Իրենց նախագիծը նրանք անվանել են «Ստորջրյա լսարան»: Դրա նպատակն է ուսանողների ուշադրությունը հրավիրել  օվկիանոսի արդիական խնդիրների,  ինչպես նաեւ  գիտության եւ տեխնոլոգիաների  վրա: Լաբորատորիան գտնվում է 7 մ խորությունում: Կացարանն ունի երեք պատուհան, 2 ննջարան, խոհանոց եւ հյուրասենյակ:

Նախագծի հյուրերից մեկը պետք է լինի նախկին տիեզերագնաց, 84-ամյա Բազ Օլդրինը:

Դասախոսները մտադիր են օվկիանոսի խորքում իրենց առաքելությունն ավարտել դեկտեմբերի 15-ին:

Ստորջրյա կյանքի նախորդ ռեկորդը 1992 թ.սահմանել էր մի տղամարդ՝ լաբորատորիայում ապրելով 69 օր, 19 րոպե: