Իր դաժանությամբ զարմացրել է դեպքը, որն օրերս տեղի է ունեցել անգլիական Նորթհեմփթոնշիր կոմսության Նորթհեմփթոն քաղաքի արգելանոցներից մեկում: Երկու անհայը տղամարդ՝ 30 տարեկան հասակի, սեւ-սպիտակ պիտբուլտերիերին ուղղել են հաշմանդամի անվասալյակում գտնվող 12-ամյա աղջկա վրա, հաղորդում է «Mirror»-ը:

Շունը հարձակվել է դեռահասի վրա ու  ծնոտով սեղմել նրա ձեռքը: Աղջկան օգնության է հասել նրա հայրը: Տղամարդիկ անմիջապես թաքնվել են անհայտ ուղղությամբ: Այս պահին նրանք հետախուզման մեջ են գտնվում: Ոստիկանության տեսուչ Քիվ Բերնը միջադեպի կապակցությամբ հայտարարել է. «Սա անհավանական ամոթալի դեպք է, երբ շանն օգտագործում են որպես զենք՝ անօգնական աղջկա վրա հարձակվելու համար»: